Քիչ առաջ ավարտվեց Բաքվում ընթացող Ամոյան - Մուխտարով գոտեմարտը՝ բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը 9 - 1 հաշվով պարտվեց ադրբեջանցուն:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ամոյանն առաջին գոտեմարտում  հաղթել էր պորտուգալացի Ժոաու Կարվալյուին, հաջորդ պայքարում զիջել էր մեր հայրենակից, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին, իսկ դրանից հետո պարտության էր մատնել դանիացի Ֆոննեսբեկին: