Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները, տեղեկացնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

66 կգ քաշային Միհրան Հարությունյանը որակավորման փուլում ուժերը կչափի իսպանացի Սանչես Նավարոյի հետ: Այս զույգի հաղթողը 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի Դոնիոր Իսմաիլով ( Մոլդովա) - Կոնստանտին Ստաս ( Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Կարապետ Չալյանը ուժերը կչափի դանիացի Մարկ Մադսենի հետ: Հաղթանակի դեպքում Կարապետը 1/8-րդրդ եզրափակչում կմրցի շվեյցարացի Դամիան Դիտշեի և իսպանացի Ռիկարդո Գիլ Սորլիի հետ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանի որակավորման փուլի մրցակիցն էլ Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովն է: Այս զույգի հաղթողին 1/8-րդ եզրափակչում սպասելու է Սաման Թամաշեբի ( Ադրբեջան ) - Ֆաբիո Պարիսի ( Իտալիա ) զույգի հաղթողը: