Այսօր Բաքու ժամանեց Առաջին Եվրոպական Ամառային խաղերի մասնակից Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը` մարզիչներ Կարեն Աղամալյանի, Արման Հարությունյանի և Վյաչեսլավ Արությունովի հետ միասին արդեն ընդհանուր հավաքականի հետ են` խաղերի մարզական ավանում:

Հունիսի 15-ին կկայանա վիճակահանությունը, իսկ մրցման առաջին օրը հունիսի 16-ն է: