Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական 1-ին խաղերի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի կիսաեզրափակչում 66 կգ քաշային  Միհրան Հարությունյանը 8:5 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հասան Ալիևին և դուրս եկավ եզրափակիչ:

Այս խաղերում Միհրանը եզրափակիչ դուրս եկած առաջին հայ մարզիկն է:

Ոսկե մեդալի համար Հարությունյանը կգոտեմարտի Արտեմ Սուրկովի (Ռուսաստան) հետ:

Հավելենք, որ 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար պայքարում երեկոյան կգոտեմարտի Բասար Մետեհանի հետ (Թուրքիա):

75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Կարապետ Չալյանը առաջին իսկ գոտեմատում 0:4 հաշվով պարտվել էր Մարկ Մադսենին: