Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական 1-ին խաղերի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի կիսաեզրափակչում  85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը 4:12 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենիուկին:

Դեյան Ֆրանկովիչ (Սերբիա) - Տամաս Ատիլա (Ռումինիա) զույգի հաղթողը կմրցի Թուրքիան ներկայացնող Բասար Մետեհանի հետ: 

Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար կշարունակի պայքարը այդ գոտեմարտում հաղթած ըմբիշի հետ: