«Մանչեսթեր Յունայթեդն» իր թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի համար գին է սահմանել, տեղեկացնում է The Mirror-ը:

Ինչպես արդեն հայտնել ենք, մադրիդցիները դե Խեայի համար պատրաստ են 22-23 միլիոն առաջարկել, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» 35 մլն. է պահանջում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ դե Խեայի տրանսֆերային գործարքի մեջ հնարավոր է ներառվի «Արքայական ակումբի» հարձակվող Կարիմ Բենզեման, սակայն ֆուտբոլիստի գործակալը վերջերս հայտարարել է, որ իր վերջինս չի պատրաստվում հեռանալ «սերուցքայինների» թիմից: