Քիչ առաջ Բաքվում ավարտվեց Առաջին ամառային եվրոպական 1-ին խաղերի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի  66 կգ քաշային կարգի պայքարը:

Եզրափակչում մեր հայրենակից Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Արտեմ Սուրկովին (Ռուսաստան)՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանը ձեռք բերեց առաջին մեդալը Եվրոպական 1-ին խաղերում:

Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին Միհրանը ուժեղ էր գտնվել Սանչես Նավարոյից (Իսպանիա), Կոնստանտին Ստասից (Բուլղարիա), Ալեքսանդր Մաքսիմովիչից (Սերբիա) և Հասան Ալիևից (Ադրբեջան):