Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է «ՊՍԺ»-ի ուշադրության  կենտրոնում, հաղորդում է France Football-ը:

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ 25 մլն եվրո է գնահատվում (2013 թվականին Օբամեյանգը «Սենտ-Էտյենից» «Բորուսիա» տեղափոխվեց13 մլն եվրոյի դիմաց):

Ֆրանսիացու պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է 2018 թվականին:

Հետաքրքրական է, որ վերջերս Օբամեյանգը խոսել էր Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալու ցանկության մասին:

Հավելենք, որ ավարտված առաջնությունում Օբամեյանգը Բունդեսլիգայի 33 հանդիպման է մասնակցել, դարձել է 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: