«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիում», Goal.com-ի հետ հարցազրույցում խոսել է  իր նախկին թիմակից Լեոնել Մեսսիի հետ փոխհարաբերությունների մասին:

«Մեսսին ինձ շատ օգնեց, որ ադապտացվեմ «Բարսելոնայի» խաղային համակարգին: Այդ թիմում խփած գոլերիս 70 տոկոսը հենց նա է կազմակերպել:

Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մենք անցած տարի կհասնեինք նման նվաճումների: Մենք հիանալի թիմ ունեինք»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը: