Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ակումբի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչեւ 2020 թվականը, տեղեկացնում է purelyfootball.com-ը:

Նոր պայմանագրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացու գինը կկազմի 250 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ նախորդ պայմանագիրը կնքվել էր 2013 թվականին՝ 5 տարի ժամկետով: Այն ժամանակ «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար 57 միլիոն եվրո էր վճարել: