Առաջին ամառային եվրոպական խաղերի մարզական ավանում այսօր Հայաստանի հավաքականի կացարան են այցելել Եվրոպական օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ Գարգաս Դիոնիսիսն ու Մարզական ավանի քաղաքապետ էլչին Սաֆարովը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:  

Նրանք հանդիպել են Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին և մեր հավաքականի մյուս անդամներին: