Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 86 և 125 կգ քաշային կարգերում  Հայաստանի ներակյացուցիչներ Մուսա Մուրթազալիևը և Լևան Բերիանիձեն պարտություն կրեցին:

125 կգ քաշային Բերինաձեն 0:3 հաշվով զիջեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին, իսկ 86 կգ քաշային Մուրթազալիևը 1:3 հաշվով պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին:

Սակայն վերջիններս կարող են պայքարել բրոնզե մեդալների համար, եթե նրանց պայքարից դուրս թողած մրցակիցները հասնեն եզրափակիչ: