Սփոփիչ գոտեմարտում Լևան Բերիանիձեն հաղթեց գերմանացի Նիկ Մաթյուին և իրավունք նվաճեց պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, հայտնում է  Առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 19:30-ի սահմաններում Լևանը կգոտեմարտի վրացի Գենո Պետրիաշվիլու հետ:

Հիշեցնենք, որ Բերիանիձեն  7-2 հաշվով հաղթել էր Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին: