Բաքում ընթացող  Առաջին ամառային եվրոպական խաղերի ազատ ոճայինների 125 կգ քաշային կագում Հայաստանը ներկայացնող Լևան Բերինաձեն բրոնզե մեդալի համար պայքարում 0:3 հաշվով պարտվել է Գենո Պետրիաշվիլիին: 

Հիշեցնենք, որ մեր ըմբիշներից  61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանն առաջին գոտեմարտում զիջել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս մնացել հետագա պայքարից, իսկ 86 կգ քաշային կարգու հանդես եկող Մուսա Մուրթազալիևը  քառորդ եզրափակչում պարտվել էր վրացի Սանդրո Ամինաշվիլիին՝ նույնպես լքելով  պայքարը։