Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում թաեքվանդոյի 80 կիլոգրամ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արման Երեմյանը 4:8 հաշվով պարտվել է դանիացի Ռիչարդ Օրդեմանին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարից:

Առաջին մրցափուլն ավարտվել է 0:0 հաշվով, երկրորդում Երեմյանը հաղթել է 3:0 հաշվով, սակայն երրորդ մրցափուլում Օրդեմանը հաղթել է 8:1 հաշվով: