Առաջին ամառային եվրոպական խաղերում քիչ հետո ռինգ դուրս կգան հայ բռնցքամարտիկները, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Նախ Վրաստանը ներկայացնող Օթար Երանոսյանը կմենամարտի Աշխարհի Չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող նախկին ռուսաստանցի Ալբերտ Սելիմովի հետ:

Այդ մենամարտից անմիջապես հետո ռինգ դուրս կգա Սամվել Բարսեղյանը: Նրա մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: 

Իսկ երեկոյան մրցահերթում  մենամարտ կանցկացնի Նարեկ Աբգարյանը: