Այսօր Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Վանաձոր, որտեղ լոռեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոնց եկեղեցում բոցավառված և մինչև այստեղ հասնելը երկար ճանապարհ անցած Արցախի խորհրդանիշը, տեղեկացնում է lorinews.am-ը: 

Վանաձորում ջահն ընդունեց աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:

Տոնախմբությանը ներկա էին մարզի պետական ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր վանաձորցիներ ու լոռեցիներ:

Ուրախ երգ ու պարով, չդադարող ծափողջյունների ներքո Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վանաձորից ուղևորվեց դեպի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք: