Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: 

Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում, Դանիելյանը գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ:

Մեր մարզիկը շատ արագ կիրառեց ցավեցնող հնարք, և մրցակիցն անձնատուր եղավ:

Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:

Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը:

Այժմ սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթին: