Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես հայտ են ներկայացրել՝ 2024 թ.-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար, որոնք կաանցկացվեն Փարիզում առաջին անգամ կայացած Օլիմպիական խաղերից ուղիղ 100 տարի անց:

Քաղաքն արդեն մի քանի անգամ պարտվել է ընտրություններում. Օլիմպիական խաղեր 2012-ի հյուրընկալման ժամանակ Լոնդոնն առաջ անցավ հարևաններից, 1992-ի և 2008-ի խաղերի ժամանակ էլ Փարիզի բախտը չբերեց:

Այս անգամ քաղաքի մրցակիցների շարքում են Բուդապեշտը, Հռոմը, Բոստոնը և Համբուրգը:

The Guardian-ի հաղորդմամաբ՝ փարիզյան խաղերի բյուջեն կազմում է 6.2 մլրդ եվրո:

Ավելի վաղ նշվում էր, քաղաքապետ Աննե Իդալգոն դեմ էր խաղերը Փարիզում անցկացնելուն՝ բարձր գնի պատճառով: Բայց նրա խոսքերով՝ փողոց դուրս եկած փարիզցիները, ովքեր կողմ էին խաղերը հյուրընկալելուն, մտափոխել են իրեն: