Eurosport-ը մատնանշում է դարպասապահներին, որոնց ժամանակն արդեն եկել է՝ հեռանալու իրենց ակումբներից:

1. Պետր Չեխ - «Չելսի»

«Արսենալ» տեղափոխվելու հարցը վճռված է, բայց դեռ վերջնականապես չի հաստատվել: Պետրին երկար ժամանակ հետևում էին «ՊՍԺ»-ն, «Ռեալը» և «Վոլսբուրգը»: Չեխն ընտրեց իր ընտանիքին հարմար տարբերակը, որը սովոր է լոնդոնյան կյանքին:

2. Իկեր Կասիլյաս - «Ռեալ»

Իկերի՝ «Ռեալից» հեռանալու մասին լուրերը վերջերս շատ են շրջանառվում: Բայց պաշտոնապես դեռևս ոչինչ հայտարարված չէ: Եթե անգամ ուրերը հաստատվեն, պարզ չէ, թե դարպասապահը որտեղ կշարունակի կարիերան, բայց նրանով հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ:

3. Դավիդ դե Խեա - «Մանչեսթեր Յունայթեդ»

Դե Խեան ցանկանում է հայրենքի վերադառնալ: «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ դարպասապահին բավարարում է: Միակ բանը, որ նա ցանկանում է, տուն վերադառնալն է՝ Անգլիայում 4 մրցաշրջան անցկացնելուց հետո:

4. Ուգո Լիորիս - «Տոտտենհեմ»

«Տոտտենհեմի» առաջին համարը հոգնել է թիմի հետ մարզակոշիկ մաշելուց, նա ավելին է երազում: Դարպասապահի համար ամենանախընտրելի տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Սակայն  Լիորիսով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն, որը մտածում է նրան հայրենիք վերադարձնելու մասին:

5. Սամիր Հանդանովիչ - «Ինտեր»

Սլովենացի դարպասապահը հոգնել է «Ինտերի»՝ ՉԼ-ում հայտնվելու անկարողությունից: Բայց միալանյան ակումբն այնքան էլ մտադիր չէ՝ բաց թողնելու Հանդանովիչին: Բայց եթե դարպասապահը չզիջի դիրքերն ու հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, ակումբը առանց որևէ փոխհատուցման կկորցնի նրան հաջորդ ամռանը: