ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաննարարել է նոր սպորտային հեռուստաալիք ստեղծել՝  «НТВ-Плюс»-ի հենքի վրա:

Հանձնարարությունը պետք է կատարված լինի մինչև 2015թ. օգոստոսի 1-ը, հայտնում է eurosport-ը:

Պատասխանտուներ են նշանակվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, «Գազպրոմի»  նախագահ Ալեկսեյ Միլլերը և «RTR»-ի նախագահ Օլեգ Դոբրոդեևը:

Սպորտային հեռուստաալիքի ստեղծման համար պետք է օգտագործվեն «НТВ-Плюс»-ի արտադրական - տեխնոլոգիական բազան և «Россия-2»-ի բաշխման ցանցը: Պուտինը հանձնարարել է նաև հստակեցնել հեռուստաալիքի ֆինանսավորման աղբյուրները՝ ներառելով ՄՕԿ-ի տրամդրած դրամական միջոցները: