«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է  չվաճառել պաշտպան Մարկ Բարտրային:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը շատ կարևոր դեր է խաղում իր թիմում և մտադիր չէ կորցնել նրան, հայտնում  է TMW-ն:

Այժմ կապտանռնագույնները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ Բարտրայի ծառայություններով հետաքրքրված են «Պորտուն», «Ինտերը», «Տոտենհեմը», «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»

Հավելենք, որ 2014-15 մրցաշրջանում Բարտրան «Բարսելոնայի» կազմում 25 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: