«Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի»  դարպասապահ Պետր Չեխի ձեռքբերման մասին:

33-ամյա Չեխը «զինագործների» հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Ակումբները չեն բարձրաձայնում գործարքի արժեքը, սակայն ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալը» դարպասապահի համար շուրջ 10 մլն. ֆունտ կվճարի: