«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է առաջարկով հանդես գալ «Էվերտոնի» պաշտպան Շեյմուս Կոուլմենի տրանսֆերի վերաբերյալ: 

Իռլանդիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է մանկունյանցիների գլխավոր տրանսֆերային թիրախը, ովքեր ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ գիծը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ստիպված կլինի ամենաքիչը 15 մլն. ֆունտ վճարել Կոուլմենի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Էվերտոնը» մտադիր չէ պաշտպանին վաճառել «կարմիր սատանաներին»:

Հիշեցնենք, որ անցած ամռանը Կոուլմենը բարելավել էր պայմանագիրը «Էվերտոնի» հետ՝ մինչև 2019 թվականը:

Հատկանշական է, որ 2009 թվականին իռլանդացիները պաշտպանին «Սլայգո Ռովերսից» ձեռք էին բերել ընդամենը 60 հազար ֆունտով:

Այդ ժամանակվանից  ի վեր Կոուլմենը «Էվերտոնի» կազմում 185 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 19 գնդակի հեղինակ: