Եվրոպայի առաջնության նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Տուլայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Տուլա-Արսենալ» թիմի հետ:

Մեծահասակների հետ պայքարում հայ բասկետբոլիստները զիջել են 75:83 հաշվով, հայտնում է  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հայաստանի հավաքականը ներկայումս մերձմոսկովյան Չեխով քաղաքում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության մեկնարկին:

Հուլիսի 7-ին Հայաստանը ուղեւորվելու է Հունգարիա, որտեղ հուլիսի 9-ին մեկնարկում է Բ դիվիզիոնի առաջնությունը: