ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով պարգևատրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին, հաղորդում է msy.am-ը:

Ռուբեն Հակոբյանը  ՀԱՕԿ-ի հիմնադիր նախագահն է (1990-1993 թթ.), իսկ մինչ այդ եղել է  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը (1989-1991 թթ.):

Yerevannews.am-ը սրտանց շնորհավորում է պարոն Հակոբյանին ծծնդյան առթիով և մաղթում նորանոր այսպիսի մեդալներ: