Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»։

 El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կհամաձայնեցվի առաջիկա ժամերին, իսկ կատալոնացիները կվճարեն 35-36 մլն եվրո:

Նշվում է նաև, որ նորեկներին գրանցելու արգելքի պատճառով «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, Թուրանին վարձավճարով կտրամադրի Ստամբուլի «Գալաթասարային»։