Ֆրանսիական «ՊՍԺ»-ի մարզչական շտաբը ցանկանում է փոխարինել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 

France Football-ի հաղորդմամբ՝  Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է 33-ամյա ֆուտբոլիստին փոխարինել Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայով:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»։