Գյումրու քաղաքային մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Շիրակ» - «Զրինսկի» հանդիպումը:

Հայաստանի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակ տարավ Բոսնիայի և Հերցեգովինան ներկայացնող թիմի նկատմամբ՝ Ժան-Ժակ Բուգուհիի դուբլի շնորհիվ (17, 66):

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին՝ «Զրինսկու» հարկի տակ: