Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Մոսկվայում հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց:

Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Վիկտոր Ուսկովի սաներն այս անգամ ուժերը չափեցին բավական փորձառու խաղացողներով հավալրված «Ռոսնեֆտ Օխրանա» թիմի հետ և զիջեցին 65:76 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում միավորներ վաստակեցին հետևյալ խաղացողները.
Արտյոմ Թավաքալյան-18
Միքայել Պողոսյան-15
Անդրեյ Կոնստանտինով-9
Կիրիլ Հարությունյան-6
Ռաֆիկ Ուզունյան-6
Մհեր Պետրոսյան-4
Ռիչարդ Էլմոյան-3
Էդգար Բաբայան-2
Սերգեյ Պոլուխին-2

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության հանդիպումներին:

«Ռոսնեֆտ Օխրանայի» հետ մրցավեճը վերջին ստուգողական հանդիպումն էր Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Հուլիսի 7-ին Հայաստանի հավաքականը Մոսկվայից կուղևորվի Հունգարիա: