«Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել 2015-16 մրցաշրջանի մեկնարկային հանդիպմանը:

The independent-ի փոխանցմամբ՝ դի Մարիան կարող է խաղադաշտ վերադառնալ մեկ ամսից և  բաց թողնել օգոստոսի 8-ին «Տոտենհեմի» հետ կայանալիք առաջին տուրի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչում: