Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականն այսօր սկսեց ելույթները Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում:

Մեկնարկային տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Շվեյցարիայի տարիքակից հավաքականի հետ:

Հանդիպումն ավարտվեց 71:57՝ հօգուտ Հայաստանի (Մ20) հավաքականի:

Մեր տղաները խաղն սկսել էին հետևյալ մեկնարկային կազմով. Անդրեյ Կոնստանտինով, Արտյոմ Թավաքալյան, Նիկիտա Զախարով, Միքայել Պողոսյան, Սերգեյ Պոլուխին: