Բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում հանդիպեց Մակեդոնիայի տարիքակից ընտրանուն:

Այս խաղում մեր ընտրանին զիջեց 81:45 հաշվով՝  տանելով առաջին պարտությունը Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ընտրանին հանդիպումը սկսել էր մեկնարկային հետևյալ կազմով. Անդրեյ Կոնստանտինով, Արտյոմ Թավաքալյան, Միքայել Պողոսյան, Սերգեյ Պոլուպին:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Վիկտոր Ուսկովի գլխավորած թիմը 71։ 57 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին:

Հավելենք նաև, որ Հունգարիայում հայ բասկետբոլիստների երրորդ մրցակիցը կլինի Բելառուսի հավաքականը: