Դարպասապահը, ով իր կարիերայի 17 տարիներն անց է կացրել «Ռեալում» , լքում է «սերուցքայիններին»:

Ակումբի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ Կասիլյասին հրաժեշտ կտան այսօր ցերեկը՝ Սանտյագո Բերնաբեու ստադիոնում:

Հավելենք, որ Իկերը «Ռեալում» հայտնվել է 1990 թվականին՝ 9 տարեկան հասակում:

Նրա պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1998 թվականից: Այդ ժամանակից ի վեր դարպասապահը «Արքայական ակումբի» կազմում 725 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ հաղթելով Իսպանիայի 5 և ՉԼ 3 առաջնություններում:

Հիշեցնենք, որ լեգենդար դարպասապահը շարունակելու է իր կարիերան պորտուգալական «Պորտու» ակումբում, որի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի՝ տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով: