Մադրիդում կայացած Իսպանիայի «Գրան պրի» միջազգային մրցաշարում Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բոլոր 7 մարզիկները մեդալակիր են դարձել:

Մեր տղաները Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ նվաճել են երեքական ոսկե, նույնքան արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ) և Էդուարդ Սարգսյանն (80 կգ) իրենց քաշային կարգերում առաջին տեղերն են գրավել:

Արծաթե մեդալներով հայրենիք կվերադառնան Արամ (66 կգ) և Արսեն (75 կգ) Ջուլֆալակյաններն ու  Արթուր Շահինյանը (85 կգ):

Իսկ բրոնզե մեդալին արժանացել է Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ քաշային կարգում: