«Ռեալի», «Մանչեսթեր Յունայթդի» և Դավիդ դե Խեայի միջև բանակցությունները ձգձգվում են արդեն մի քանի ամիս, ինչը բացասաբար է անդրադառնում մանկունյանցիների՝ նոր մրցաշրջանին պատրաստվելու վրա:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, անգլիացիները դարպասապահին և «արքայական ակումբին» փակուղու առջև են կանգնեցրել: Եթե մեկ օրվա ընթացքում իրավիճակից ելք չգտնվի, դե Խեան ներկայիս թիմի հետ կուղևորվի ԱՄՆ-ի շրջագայությանը, իսկ «Մանչեսթեր Յունայթդը» կանտեսի իսպանացու վերաբերյալ հետագա առաջարները:

Պրեմիեր լիգայի ակումբը իր հիմնական դարպասապահին 40 մլն եվրոյից պակաս չի գնահատում: Եթե նակտի ունենանք Կասիլյասի հեռանալը, հավանականությունը մեծանում է, որ մադրիդցիները կհամաձայնեն այդ առաջարկին: