Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաքում այսօր կայացել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի 3-րդ տուրի հերթական՝ Հայաստան - Բելառուս հանդիպումը:

Ուսկովի գլխավորած հավաքականը զիջել է 49:88 հաշվով:

Նշվում է, որ հանդիպմանը մեր հավաքականից  ամենաարդյունավետը գործել է Արտյոմ Թավաքալյանը՝ վաստակելով է 13 միավոր, իսկ Միքայել Պողոսյանը12 միավոր է հավաքել:

Հավելենք նաև, որ Հայաստանի հավաքականը կպայքարի 9-18-րդ տեղերի համար: