«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է The Telegraph-ը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լեհ ֆուտբոլիստին առաջին տեղում է դրել է ֆուտբոլիստների ցուցակում, որոնց ցանկանում է ձեռք բերել:

Սակայն մյունխենցիները չեն պատրաստվում տրանսֆերային մեկ պատուհանի ընթացքում իրենց 2-րդ առաջատար խաղացողին էլ անգլիական ակումբ ուղարկել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բավարիայից» Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել Բասիան Շվայնշտայգերը:

Հավելենք նաև, որ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում վան Գալը մտադիր է 300 մլն. ֆունտ ծախսել, որից առայժմ միայն 75 մլն. է օգտագործվել: