«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է կարիերան շարորունակել «ՊՍժ»-ում, տեղեկացնում է Le Parisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը համաձայնել է ֆրանիսական ակումբի հետ 5-ամյա պայմանագրի պայմաններին:

Ակումբները դեռ պայմանավորվածության չեն եկել գործարքի պայմանների վերաբերյալ, բայց սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 60 մլն. եվրո:

Հավելենք, որ դի Մարիան Անգլիայի ավարտված առաջնությունում 27 խաղի է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: