Երեկ Գերմանիայի Հալլե քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլլի Վեգների հետ լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների ներկայությամբ բաց մարզում է անցկացրել, հայտնում է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Մարզմանը ներկա է եղել նաև հայ բռնցքամարտիկի մրցակից Ռոբերտ Շտիգլիցը՝ իր մարզչի հետ:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից մենամարտը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում՝ հուլիսի 18-ին: