«Ռոմայի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոյի ծառայություններով, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

31-ամյա արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին: 

Աղբյուրի հավաստմամբ՝ «գայլերը» պատրաստ են Մասկերանոյի համար վճարել 15 մլն. եվրո և առաջարկել 4-ամյա պայմանագիր՝ 3.5 մլն. եվրո աշխատավարձով: