Հունգարիայում շարունակվում է բասկետբոլի՝ մինչև 20 տարեկան հավաքականների Եվրոպայի առաջնությունը:

Առաջնության 4-րդ խաղում Վիկտոր Ուսկովի սաները հանդիպեցին Մոլդովայի ընտրանուն: Խաղն ավարտվեց մեր ընտրանու վստահ հաղթանակով` 81:55 հաշվով:

Այս խաղում մեր ընտրանու կազմում ամենաարդյունավետն Անդրեյ Կոնստանտինովն էր (22 միավոր), աչքի ընկան նաև Արտյոմ Թավաքալյանը (17 միավոր) և Ռիչարդ Էլմոյանը (10 միավոր): 

Հիեցնենք, որ խմբային փուլում 1 հաղթանակից հետո 2 պարտություն կրելով՝ Հայաստանի հավաքականը պայքարում է 9-18-րդ տեղերի համար: