«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոցեի ծառայություններով, տեղեկացնում է Football Italia-ն:

Թուրինյան ակումբի ղեկավարության հետաքրքրությունը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հանդեպ ծագեց այն բանից հետո, երբ «Բավարիան» համաձայնեցրեց պայմանագիրը «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ, ով պետք է փոխարիներ Բասիան Շվայնշտայգերին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բավարիան» համաձայնության է եկել Վիդալի հետ՝ 4-ամյա պայմանագրի շուրջ՝ տարեկան 6.5 մլն. եվրո աշխատավարձով:

Մյունխենցիները «Ծեր սինյորային» 30 մլն. եվրո են առաջարկել չիլիացի կիսապաշտպանի համար, սակայն թուրինցիները ցանկանում են 40 մլն. ստանալ և գործարքին միացնել նաև Գյոցեին:

Ավելի վաղ Kicker-ը հայտնել էր, որ չնայած մյունխենյան ակումբում մնալու ցանկությանը՝ Գյոցեն կաարող է տրանսֆրի հանվել այս ամռանը: