Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մադրիդցիները մերժել են մանկունյանցիների՝ 50 մլն. եվրո արժողությամբ առաջարկը:

As-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է բարձրացնել առաջարկվող գումարի չափը՝ այն հասցնելով մինչև 60 մլն. եվրոյի:

Հավելենք նաև, որ  «կարմիր սատանաները» Ռամոսին 5 տարվա պայմանագիր են առաջարկում՝ 55 միլիոն եվրո աշխատավարձով: