«Բավարիան» պատրաստ է 35 մլն. եվրո առաջարկել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի համար, ով կգա փոխարնելու Բաստիան Շվայնշտայգերին:

Bild-ի փոխանցմամբ՝ մյունխենցիները չիլիացի կիսապաշտպանին պայմանագիր կառաջարկեն՝ մինչև 2020 թվականը:

Բունդեսլիգան արդեն ծանոթ է Վիդալին: Նրա առաջին եվրոպական ակումբը Լեվերկուզենի «Բայերն» է եղել, որտեղ կիսապաշտպանը հանդես է եկել 4 տարի:

Այն ժամանակ լեվերկուզենցիները «Յուվենտուսին» նրա վաճառքից 12.5 մլն. եվրո ստացան:

Հավելենք, որ «Ծեր սենյորայի» կազմում Վիդալը 4 սկուդետտո և Իտալիայի գավաթ է նվաճել, իսկ այս ամռանը նա օգնեց Չիլիի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Ամերիկայի գավաթը: