«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ ժամանակներս կլքի թուրինյան ակումբը: Ամենայն հավանականությամբ չիլիացին կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:

28-ամյա ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ «Յուվենտուսի» երկրպագուներին: Դուք լավագույնն էիք իմ ամբողջ կարիերայի ընթացքում, միշտ լավ եք վերաբերվել ինձ: Ես շատ կկարոտեմ ձեզ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, «Յուվենտու՛ս»:

Հիշեցնենք, որ չիլիացու տրանսֆերային արժեքը կկազմի 35 մլն. եվրո՝ չհաշված բոնուսները: Յուրաքանչյուր մրցաշրջանի դիմաց Վիդալը 6.5 մլն. կստանա:

Հավելենք նաև, որ Վիդալը չորս անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող, մեկ անգամ նվաճել է երկրի Գավաթը և երկու անգամ՝ Սուպերգավաթը: