Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Հալե քաղաքում այսօր կկայանա  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից մենամարտը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում:

Հիշեցնենք, որ այս մենամարտը 4-րդն է բռնցքամարտիկների միջև։ Նախորդ դիմակայություններում 2 անգամ հաղթել է Աբրահամը, 1 անգամ՝ Շտիգլիցը։

Բուքմեյքերներն այս մենամարտում հավատում են հայ մարզիկի հաղթանակին 1.73 - 2.1-21։

Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի մենամարտը՝ 00։20-ից սկսած։