Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացել են կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները:

Ակումբի գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ստացել է ձայների մեծամասնությունը և առաջիկա 6 տարիներին կշարունակի ղեկավարել կատալոնական ակումբը: 

«Բարսելոնայի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  Բարտոմեուն հավաքել է ձայների 54,63%-ը:

Կապտանռնագույնների նախկին նախագահ Ժոան Լապորտան ստացել է 33,03%-ը, իսկ Ագուստի Բենեդիտոն և Տոնի Ֆրեյշան արժանացել են ձաների՝ համապատասխանաբար 7,16 և 3,70%-ին:

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Բարսելոնան» ղեկավարում է 2014-ի հունվարից՝ այդ պաշտոնում փոխարինելով Սանդրո Ռոսելին: