«Պորտուի» նախագահ Խորխե Պինտո դա Կոշտան համեմատել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին «Բարսելոնայի»  հարձակվող Լիոնել Մեսսիի հետ.

«Ռոնալդու՞ն, թե՞ Մեսսին: Որպես պորտուգալացի՝ կասեմ, որ Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, իսկ Մեսսին ուրիշ մոլորակից է:

Ցավալի է,  որ Պորտուգալիայի հավաքականի մարզիչը Մեսսիին լավագույն ֆուտբոլիստների եռյակին չի դասում: Դա աբսուրդ է:

Հայրենասիրությունը չպետք է ստիպի մեզ կորցնել գլուխը»,– ասել է դա Կոշտան: