Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել «Ռեալ», որը 26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում գերազանցում է «Լիվերպուլին» և «Բարսելոնային»:

Մերսիսայդցիները պատրաստ էին Ռոյսի համար վճարել 46 մլն ֆունտ (66 մլն եվրո), բայց «Ռեալի» առաջարկը, պարզվեց, ավելի շահավետ էր, տեղեկացնում է Liverpool Echo-ն:

Հավելենք, որ 2015 թվականի փետրվարին Մարկո Ռոյսը երկարացրել էր պայմանագիրը «Բորուսիայի» հետ մինչև 2019 թվականը:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը դորտմունդցիների թիմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: